երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՔԾ պետի դուստրը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ հաճախել է պրակտիկայի, որի դիմաց վարձատրություն չի ստացել. պարզաբանում

ՀՔԾ պետի դուստրը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ հաճախել է պրակտիկայի, որի դիմաց վարձատրություն չի ստացել. պարզաբանում

ՀՔԾ պետի դուստրը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ հաճախել է պրակտիկայի, որի դիմաց վարձատրություն չի ստացել։ Այս  մասին ասվում է ՀՔԾ տարածած պարզաբանման մեջ, որը ներկայացնում ենք ստորև․

«Նախօրեին լրատվամիջոցներով տարածվել է Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված տվյալներով` նրա դուստրը` Սիլիվիա Խաչատրյանը, սկսել է աշխատել 2020 թվականից, մինչդեռ, ըստ Ա. Կարապետյանի «ունեցած տեղեկությունների», հայտարարագրում իբր բացակայում է Սասուն Խաչատրյանի դստեր` մինչև 2020 թվականը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի անդամ կազմակերպությունում աշխատելու փաստը:

Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հատուկ քննչական ծառայության պետի դուստրը նշված կազմակերպությունում չի աշխատել, այլ ընդամենը հաճախել է պրակտիկայի, որի դիմաց որևէ վարձատրություն չի ստացել: Ավելին` հետաքրքված անձինք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել հիշյալ կազմակերպություն և այդ մասին ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն, իսկ վերը նշված ֆեյսբուքյան օգտատիրոջը և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված տեղեկություններ տարածելուց»:

  • Կիսվել: