ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀՔԾ-ն մերժել է Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Օհանջանյանը։

Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ մեջբերելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան գրառումը՝ նշելով, որ գրառման մեջ կա ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ՝ դատավորին անհարկի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։

  • Կիսվել: