երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ դեսպան

Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Իգիթյանին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

՛՛Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հովհաննես ԻԳԻԹՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                                                                                Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

2022թ. փետրվարի 22
Երևան
ՆՀ-43-Ա՛՛,-նշված է հրամանագրում:

  • Կիսվել: