երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզերից ՌԴ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելու մասին պայմանավորվածության շրջանակներում: Այս մասին նա հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից:
 
«Սուտ է»,-ասաց նա:
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից ՝ կապված նրանց կողմից առաջադրված մի շարք խնդիրների կատարման հետ:
 
Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, որ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների դուրսբերումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում ինքնիշխանության պաշտպանության առումով, Ալիևի հերթական պահանջն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: