երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հորդորում ենք դադարեցնել ՀՀ-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները. Բլինքենը խոսել է Փաշինյանի հետ

Հորդորում ենք դադարեցնել ՀՀ-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները. Բլինքենը խոսել է Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր էջում գրել է, որ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել, որ ԱՄՆ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները՛՛:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Բացի այդ՝ Բլինքենը դարձյալ իր թվիթերյան էջում հայտնել է, որ խոսել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ և փոխանցել, որ ԱՄՆ-ն հորդորում Է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին:

 

  • Կիսվել: