շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հորդորում եմ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը. ԵԽԽՎ նախագահը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին

Հորդորում եմ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը. ԵԽԽՎ նախագահը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ` Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հրապարակել է նամակը, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Հարգելի պարոն Մարուքյան,

Շնորհակալ եմ հուլիսի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակի համար, որում դուք ինձ տեղեկացնում եք վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Այս հարցը նույնպես ԵԽԽ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես վստահ եմ, որ նրանք հետևում են իրավիճակին:

Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը և խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը՛՛:

 

  • Կիսվել: