երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հոկտեմբերի 27-ը մեր իշխանությունները կբացահայտեն. Սասուն Միքայելյան

Հոկտեմբերի 27-ը մեր իշխանությունները կբացահայտեն. Սասուն Միքայելյան

Այսօրվա պարտությունը հոկտեմբերի 27-ն էր, որը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Դուք էլ գիտեք, որ Հոկտեմբերի 27-ը դեռ չի բացահայտվել, բայց կբացահայտվի: Ընդհանուր վիճակը գիտենք ինչ է, բայց ինձ թվում է, որ մեր իշխանությունները կբացահայտեն այս գործը: Այս գործը պիտի բացահայտվի։ Մինչև հիմա պարզ չի, թե Քենեդուն ով է խփել, բայց մենք փոքր ազգ ենք և պարտավոր ենք բացահայտել, որովհետև պարզ պետք է լինի, թե ինչ կատարվեց 23 տարի առաջ հոկտեմբերի 27-ին», - ասաց Սասուն Միքայելյանը։

Նա կարծիք հայտնեց, որ եթե «Հոկտեմբերի 27-ը» չլիներ, Հայաստանը այս տարածաշրջանում կլիներ Իսրայելի պես հզոր պետություն. «Սպարապետի ժամանակ Հայաստանը ամենամարտունակ բանակն ուներ: Դարեր շարունակ հայը միշտ հայի ձեռքով է պարտվել: Դավաճանություն միշտ եղել է, որը եղավ այդ ժամանակ, եղավ 44-օրյա պատերազմում: Այսօր բարձրաստիճան սպաներ կան, որ դավաճնության, 2 մլն դրամի համար նստած են»,-ասաց Սասուն Միքայելյանը:

  • Կիսվել: