կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյանը համոզված է, որ բացահայտմանուղղությամբ արվել է անհնարինը

Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյանը համոզված է, որ բացահայտմանուղղությամբ արվել է անհնարինը

 ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պնդեց՝ hոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, և արել են անհնարինը այն բացահայտելու համար։ Այս մասին Ջհանգիրյանն ասաց` պատասխանելով Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ով ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից մի հատված:

«Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա չկա  բացահայտված է ու ամեն ինչ  քրեական գործի նյութերում է»,-Ջհանգիրյանի խոսքը մեջբերեց Խամոյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է Ջհանգիրյանը մնալ նույն կարծիքին :

«Ես ինչ ասել եմ` ուժի մեջ է, ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է ու հիմա էլ նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանն ընդգծեց՝  արել են անհնարինը գործը բացահայտելու համար:

«Այո,  իմ, գզրոցներում որևէ բան չկա, ինչ կա, այդ քրգործերի մեջ է, որովհետև ժամանակին , երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն են քրքրել»,-ասաց Ջհանգիրյանը:

Խամոյանը հարցրեց՝ եթե բացահայտված է, ինչո՞ւ են շարունակում քաղաքական շահարկումներ լինել այս գործի առումով:

«Ես չեմ ասել, որ բոլոր հանցակիցները բացահայտված  են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա չկա՝ այդ քրեական գործի մեջ է, խնդրում եմ՝ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,-ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

 

  • Կիսվել: