շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհրդարանական դիվանագիտության կողմից կա փնթի, անկազմակերպ, անսկզբունք աշխատանք. Իշխան Սաղաթելյանը՝ Ստրասբուրգից

Խորհրդարանական դիվանագիտության կողմից կա փնթի, անկազմակերպ, անսկզբունք աշխատանք. Իշխան Սաղաթելյանը՝ Ստրասբուրգից

Բոլորիդ ժամը 19:30-ին հրավիրում եմ հանրահավաքի Ֆրանսիայի հրապարակում. Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ԴԻմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է ՍՏրասբուրգում:

Նա նաեւ «Լայվ» է մտել Ստրասբուրգից՝ նշելով. «Իմ այցի նպատակն էր ներկայացնել նաեւ «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության տեսակետները, մոտեցումները, ծրագրերը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության մեր պատկերացումների, կարմիր գծերի եւ առհասարակ, մեր ժողովրդի մոտեցումների մասին:

Հայաստանի այսպես կոչված իշխանությունների, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտության կողմից կա փնթի, անկազմակերպ, անսկզբունք աշխատանք, կա մեծ բաց: Հստակ պետք է արձանագրել, որ Հայաստանի, Արցախի եւ առհասարակ հայ ժողովրդի շահերը պատշաճ պերկով ներկայացված չեն, որտեղ մենք եւս հսկայական անելիք ունենք:

Ուզում եմ նաեւ  տեղեկացնել, որ հասկանալի պատճառով այսօրվա մեր հանրհավաքին ես ներկա չեմ լինի: Հանրահավաքը, բնականաբար, լինելու է, մեր գործընկերները հանդես կգան ելույթներով, օրակարգային հարցերի շուրջ»:

Նա հիշեցրեց, որ հանրահավաքը կայանալու է այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում, ժամը 19.30-ին: «Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի: Լավ մնացեք, պինդ մնացեք, մինչեւ նոր հանդիպում»:

  • Կիսվել: