շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ դատախազություն

Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ դատախազություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

  • ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն. 

  •  չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան.  

  • չեն պահպանվել հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները.

  • իրականացրել է 36000 խմ ստորերկրյա ջրի օգտագործում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության. 

  • գործունեությունն իրականացնում է փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.

  • չեն իրականացվել հողի պահպանությանն ուղղված միջոցառումները և  օգտագործմանը ներկայացվող պարտավորությունները։ Վնաս է պատճառվել գյուղնշանակության այլ հողատեսքի հողերին՝ ընդհանուր 0.55 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողերին՝ ընդհանուր 1.61 հա մակերեսով:

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 550000 ՀՀ դրամի չափով։

Իսկ հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն շուրջ 40 մլն ՀՀ դրամի չափով հասցված վնասի մասով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն։

  • Կիսվել: