երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ bharatshakti.in

Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ bharatshakti.in

Հնդկաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող մերձեցմամբ, գրում է bharatshakti.in-ը:

Նշվում է, որ այդ ֆոնին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը 2023 թվականին եռակողմ համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հաղորդակցության ընդլայնման համար, ինչի մասին նախկինում հայտնի չէր։ 

Կայքը գրում է նաև, որ հայ-հնդկական հարաբերությունները նոր բարձունքների են հասել: Հնդկաստանը և Հայաստանը տարիներ շարունակ համագործակցել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, առևտուրը և պաշտպանությունը:

Բացի այդ՝ ընդգծվում է նաև, որ Երևանը վերջերս դարձել է հնդկական արտադրանքի, այդ թվում՝ պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողներից մեկը։

  • Կիսվել: