շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հնդկաստանի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ զրույցում աջակցություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

Հնդկաստանի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ զրույցում աջակցություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

Օգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը:

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։

  • Կիսվել: