հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հնարավոր է՝  թուրք-ադրբեջանական ոհմակը դիմի սադրանքների նաև ուրիշ ուղղություններով. Արման Աբովյան

Հնարավոր է՝ թուրք-ադրբեջանական ոհմակը դիմի սադրանքների նաև ուրիշ ուղղություններով. Արման Աբովյան

Արցախում իրավիճակը մնում է լարված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ գիշերը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը փորձել են գրոհել հայկական դիրքերը, սակայն իրենց դա չի հաջողվել, և հայկական կողմը ոչնչացրել է 5 օկուպանտ և հետ է շպրտել ագրեսորի ուժերը։ Թուրք-ադրբեջանական ուժերը տեռորիստական գրոհի ժամանակ օգտագործել են նաեւ հարվածային ԱԹՍ։
Մենք ունենք 1 վիրավոր։

Հաշվի առնելով իրավիճակի զարգացման տրամաբանությումը՝ հնարավոր է, որ թուրք-ադրբեջանական ոհմակը դիմի սադրանքների նաեւ ուրիշ ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների երկայնքով։

...Ժողովուրդ ջան, հիմա մեզ պետք է լինել զգոն և ուշադիր։ Չտարածել չստուգված տեղեկություն,
չենթարկվել հատուկ գեներացվող տարատեսակ հիստերիկ տրամադրությունների»,-գրել է Արման Աբովյանը։

  • Կիսվել: