չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հնարավոր է՝ ՌԴ-ն ձգտում է ոչ թե լուծել ԼՂ հակամարտությունը, այլ՝ պահպանել. Պետդեպ

Հնարավոր է՝ ՌԴ-ն ձգտում է ոչ թե լուծել ԼՂ հակամարտությունը, այլ՝ պահպանել. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ոչ թե լուծել այն, գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ նման տեսակետ է հայտնել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ Վաշինգտոնում գործող ոչ կառավարական ՛՛Թուրքական ժառանգություն՛՛ կազմակերպության առցանց սեմինարի ժամանակ։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես ակնկալում եմ, որ կաճի Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության հարցում, որոնք, հավանաբար, երկարաժամկետ կմնան Լեռնային Ղարաբաղում՛՛։

Բնութագրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Քենթը, ըստ էության, մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը ձգձգելու ցանկության մեջ, ինչպես նաև մեջբերել Վրաստանի ԱԳ փոխնախարարին:

պետդեպի աշխատակիցն ասել է. ՛՛Վրաստանի ԱԳ փոխնախարարներից մեկը նոյեմբերին ասել էր․ «Դա այն իրավիճակն է, որում հայտնվել էր Վրաստանը 1998-ին։ Հետո Ադրբեջանը հայտնվեց այն իավիճակում, որում Վրաստանն էր 2008-ին։ Իսկ հետո նա կհայտնվի այն վիճակում, որում Վրաստանը հիմա է գտնվում՛՛։

Նա նաև հավելել է. ՛՛Սա բավականին հոռետեսական, բայց, հնարավոր է՝ իրական գնահատական է, թե ինչպես է ՌԴ-ն մանիպուլացիայի ենթարկում ԼՂ հակամարտությունը սեփական շահին հասնելու համար և իրականում չձգտելով կարգավորել հակամարտությունն ու թույլ տալ ՀՀ-ին ու Ադրբեջնին առաջ շարժվել՛՛:

Քենթը նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումն Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ. ՛՛Մենք բոլորս ողջունեցինք ռազմական գործողությունների դադարեցումը 2020-ի նոյեմբերին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ քաշեց հրադադարի պայմանները՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: