ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց` պատրաստ են համագործակցել իրենց արժեքները կրող ուժերի հետ

«Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց` պատրաստ են համագործակցել իրենց արժեքները կրող ուժերի հետ

Պարտությունից հետո բանակցողը պետք է փոխվեր, որովհետեւ պարզ կենցաղային լեզվով ասած, նա չի կարող իրեն ծեծողի հետ հավասար խոսել, առնվազն ավելի շատ ընկճված է լինելու, պատրաստ է լինելու ավելի շատ զիջել, քան պահանջել: Այս մասին «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, նոր բանակցողը կարող էր հարցեր բարձրացնել, որ օրինակ ինչու ենք զիջում Սյունիքի ճանապարհը, Իրան-Հայաստան ճանապարհը, Մեղրին մյուս մարզերին կապող ճանապարհը, որոնք կապում մեր անվտանգության հետ: Կամ ինչու ենք զիջում կոբաթլուն ու Զանգելանը, եթե այդ փաստաթղթում գրված էր, որ ամեն կողմը կանգնում է իր զբաղեցրած դիրքում: Եթե անգամ պետք էր զիջել, դա պետք է արվեր ամենավերջում: Այս ամենի պատճառը իշխանության թույլ լինելու մեջ է»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած իրավիճակից ելքեր կան:

Արա Զոհրաբյանն անդրադարձավ դավաճանության մասով իրենց ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը. «Եթե կա դավաճանությունը, դավաճանները պետք է պատասխանատվություն կրեն: Եթե չկա դավաճանություն, ապա վստահ եմ, որ կան այլ հանցակազմեր»:

Արա Զոհրաբյանը խոսեց նաեւ սպասվող արտահերթ ընտրություններից՝ նշելով, որ վարչապետն իրավունք չունի ընտրությունների օր որոշել, նա կարող է որոշել միայն իր հրաժարական տալու հարցը, որից հետո կան գործընթացներ, որոնք իր իրավասություններից դուրս են.

«Եթե այդպիսի ընտրություններ հայտարարվեն, մենք ընտրություններին մասնակցելը համարում ենք միջոց եւ այո նախնական ծրագրերում, եթե կարողանանք համախմբում իրականացնել, ապա հնարավոր է, որ մասնակցենք»:

Նա հավելեց, որ պատրաստ են համագործակցել իրենց արժեքները կրող ուժերի հետ, պատրաստ չեն համագործակցել ներկա իշխանության հետ, մասնավորապես, նրանց հետ, որոնք որոշումների կայացման մեջ որոշիչ դեր են ունեցել: Հնարավոր չհամագործակցենք այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցություն են ունեցել ներկա իշխանության ձեւավորման հարցում»:

  • Կիսվել: