Դեմ եմ օպերատիվ շտաբ ստեղծելու գաղափարին. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեմ է 13 կուսակցությունների առաջարկով օպերատիվ շտաբ ստեղծելուն։ Քիչ առաջ այս մասին ասաց Ծառուկյանը ԱԱԾ-ից դուրս գալիս։ Հիշեցենենք՝ դատարանն այսօր որոշում էր կայացրել ազատ արձակել ԲՀԿ առաջնորդին 100 միլիոն դրամ գրավի դիմաց։
«Այսօր պատերազմ է, և ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես, օգնելու եմ և սատարելու»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը կամավորական ջոկատներ ստեղծելու է, Ծառուկյանն ասաց, որ անպայման կուսակցությունը զբաղվելու է այդ հարցով, և հավելեց, որ հնարավոր բոլոր եղանակներով աջակցելու են։
«Այսօր մեր ազգի խնդիրն է, մեր ճակատագրի որոշումն է։ Պետք է միասնական լինել: Որևիցե մեկը որևիցե հարց էս պահին իրավունք չունի քննարկելու: Միասնություն այսօր պետք է լինի գլխավորը: Ամեն մեկը իր մասով, իր հնարավորության սահմաններում այսօր տեսնում ենք, որ անում են աշխարհով մեկ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:


