երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում․ Սարգսյանը՝ Ալիևին

Հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում․ Սարգսյանը՝ Ալիևին

Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ իրեն, թե՛ Հայաստանին, հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև՝ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։

Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում և թե՛ դիվանագիտության դաշտում։

Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականին դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը», - հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: