շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հին աշխարհակարգը սկսեց փլուզվել ոչ թե Ուկրաինայից, այլ 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից. Նիկոլ Փաշինյան

Հին աշխարհակարգը սկսեց փլուզվել ոչ թե Ուկրաինայից, այլ 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից. Նիկոլ Փաշինյան

Հին աշխարհակարգը սկսեց փլուզվել ոչ թե Ուկրաինայից, այլ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից։ Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ  բոլոր իրադարձությունները փոխկապակցված են, եւ դա մենք անմիջապես մեզ վրա ենք զգում:

՛՛Աշխարհը երբեք նույնը չի լինի, մոլորակի վրա ոչ մի երկիր նույնը չի լինի: Այն, ինչ տեղի է ունենում, ուղղակիորեն ազդում է ողջ աշխարհի վրա։ Կլինեն անվտանգության նոր համակարգեր՛՛,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող երաշխավորել միջուկային պատերազմի բացառումը։

՛՛Կարող է լինել ատոմային պատերազմ, ու այս պատմությունն այսպես վերջանա՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: