շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հիմքեր ունենք կարծելու, որ դատարանի նախագահը կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող միջնորդությունները տալիս է իր ցանկացած դատավորների. Ծառուկյանի պաշտպան

Հիմքեր ունենք կարծելու, որ դատարանի նախագահը կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող միջնորդությունները տալիս է իր ցանկացած դատավորների. Ծառուկյանի պաշտպան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ խորը հիմքեր ունեն կարծելու, որ դատարանի նախագահը կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող միջնորդությունները տալիս է այնպիսի դատավորների, որոնց ինքն է ցանկանում:

Նա նշեց. ՛՛Մենք դատավորին ինքնաբացարկ ենք հայտնել. շատ խորը հիմքեր ունենք կարծելու, որ դատարանի նախագահը կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող միջնորդությունները տալիս է այնպիսի դատավորների, որոնց ինքն է ցանկանում՛՛:

Սարգսյանը նաեւ ասաց. ՛՛Ես հիմա դատավորի մասով կարծիք չեմ ուզում արտահայտել, բայց եթե դատարանի նախագահը նման բան է անում, ուրեմն՝ մի բան գիտի՛՛:

  • Կիսվել: