շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ

Հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես մեր գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը: Հանդիպման ավարտին հստակեցվեց, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները:

 

  • Կիսվել: