շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հիմարություն է մտածել, որ ՀԱՊԿ-ը պետք է մտնի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, դրան ոչ ոք չի գնա. Կալաշնիկով

Հիմարություն է մտածել, որ ՀԱՊԿ-ը պետք է մտնի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, դրան ոչ ոք չի գնա. Կալաշնիկով

ՀԱՊԿ-ի միջամտությունը հայ-ադրբեջանական սահմանի առճակատմանը հանցագործություն կլինի։ Նման կածիք ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Ըստ նրա այդ կազմակերպությունը չի ստեղծվել «այս և մյուս հարևանների հետ պատերազմի համար»։ «Այդ պատճառով այդ խոսակցությունները պետք է դադարեցվեն։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ՀԱՊԿ-ին ներքաշել ղարաբաղյան հակամարտության մեջ, թող իմանա, որ դրան ոչ ոք երբեք չի հասնի։

ՀԱՊԿ անդամ երկրները նույնպես շատ լավ գիտեն, թե ինչի համար է ստեղծվել այդ կազմակերպությունը։ Հիմարություն է մտածել, որ ՀԱՊԿ-ը պետք է մտնի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: Դրան ոչ ոք չի գնա։ Մոռացեք այդ մասին", - եզրափակել է ռուս խորհրդարանականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: