հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հիմա ժողովուրդն այլայլված դո՞ւրս է գալու փողոց և ասելու է՝ էս ինչի եք պառակտում, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ եք հարուցե՞լ՝ ընդհակառակը․ Սիմոնյան

Հիմա ժողովուրդն այլայլված դո՞ւրս է գալու փողոց և ասելու է՝ էս ինչի եք պառակտում, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ եք հարուցե՞լ՝ ընդհակառակը․ Սիմոնյան

Ընդամենը, ԱԺ-ն թույլ է տալիս, կամ թույլ կտա, որպեսզի քրեական գործը շարունակվի. դա է տեղի ունենում, որովհետև շատ կարևոր է, որ մարդկանց մոտ տպավորություն չլինի, որ այստեղ դատավարություն է տեղի ունենում: Այս մասին այսօր լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ներքին պառակտումն այսպիսով խորացվում է, Ալեն Սիմոնյանն նշեց, որ չի համարում, որ դա ներքին պառակտում է.

«Մեզ ավելի շատ մեղադրում են երկաթե մանդաթը չիրագործելու, թավշյա լինելու մեջ: Այդ մեղադրանքները, հուսով եմ, նույնպես լսել եք: Նորից եմ ասում՝ գերագնահատում եք, հիմա ժողովուրդն այլայլված դո՞ւրս է գալու փողոց և ասելու է՝ էս ինչի եք պառակտում, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ եք հարուցե՞լ՝ ընդհակառակը: Սեյրան Օհանյանն այսօր չգալով և չստորագրելով վաղեմության հետ կապված՝ շատ ճիշտ քայլ է անում: Նա ուզում է ցույց տալ, որ ինքը նույնիսկ դատավարության պարագայում կարող է ապացուցել, որ ինքն ազնիվ, արդար աշխատակից է եղել»,- նշեց Ալեն Սիմոնյանն ու հավելեց, որ այս առումով՝ ոչ թե պառակտում են, եթե այդ տրամաբանությամբ լինի, այլ՝ օգնում են Սեյրան Օհանյանին:

  • Կիսվել: