չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու ժամանակը չէ, պետք է ուշքի գալ․ Սաղաթելյան

Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու ժամանակը չէ, պետք է ուշքի գալ․ Սաղաթելյան

Նոյեմբերի 5-ին «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքը միասնության հանրահավաք է` միասնություն Արցախի ինքնիշխանության, ՀՀ–ի տարածքային ամբողջականության շուրջ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Դիմում եմ Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին` ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունն այդ նախաձեռնությանը։ Դիմում եմ մտավորականությանը, որպեսզի կոչով հանդես գան և մասնակցեն հանրահավաքին։ Դիմում եմ երիտասարդությանը` ոտքի կանգնենք։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին` մի կողմ դնել բոլոր շահերն ու համախմբվել այս գաղափարի շուրջ»,–ասաց Սաղաթելյանը։

Նա դիմեց նաև իշխող քաղաքական մեծամասնությանը` ասելով, որ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու ժամանակը չէ, պետք է ուշքի գան։

  • Կիսվել: