երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հիմա տարբեր տեղերից հնչում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր, շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից․ Նիկոլ Փաշինյան

Հիմա տարբեր տեղերից հնչում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր, շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե կան մեկնաբանություններ, որոնք փորձում են անում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։

«ՀՀ-ն որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը», - ասաց Փաշինյանը։

«Մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ այս իրադրության մեջ հասկանում ենք զգացմունքային խնդիրները։ Չպետք է հնարավորություն տանք, որ որոշ արտաքին և ներքին ուժեր Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ։ Ինչպես և սպասվում էր, հիմա տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, որոնք պետք է սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին։ Այս պահին որևէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք  է իրականացնենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով պահպանել սառնասրտություն։

  • Կիսվել: