երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիմա ստորագրե՞լ եք, թե՞ ոչ. Քոչարյանը կոչ է անում Սամվել Շահրամանյանին կողմնորոշվել

Հիմա ստորագրե՞լ եք, թե՞ ոչ. Քոչարյանը կոչ է անում Սամվել Շահրամանյանին կողմնորոշվել

 Արցախի իշխանությունները պետք է պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը Հայաստան տեղափոխվելուց հետո։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ իշխանությունները մի օր ասում են ստորագրել են, մի օր ասում են չեն ստորագրել։ Մի օր ասում են` էս պաշտոնյանները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան։ Եվ մեկ էլ ասում են` պետք է գլուխ ջարդեն։ Դե ես էլ ասում եմ` չէ, պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք դարձել, հիմա ժամանակն է, որ գլուխներ փրկեք»,– ասաց նա։
Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե Արցախի լուծարման մասին փաստաթուղթը սահմանադրական ուժ չունի` Անդրանիկ Քոչարյանը ասաց, բա էտ դեպքում ինչո՞ւ է արցախահայությունը լքել իրենց տները։
«Էտ դեպքում ինչ գործ ունի նա Հայաստանում։ Նա պետք է հիմա պաշտոնավարեր Արցախում»,– ասաց նա։
 
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց նաև, որ ամեն օր հանդիպում է Արցախի ներկայացուցիչների հետ ու քննարկում է անվտանգային հարցեր։
 

  • Կիսվել: