շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր. Բագրատ Սրբազան

Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր. Բագրատ Սրբազան

Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավոր ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր»,- հանրահավաքի ավարտին ասաց նա:

«Սա լինելու է մեր առաջին պահանջը, իսկ հետո կհասկանանք` ինչ գործողություններ ենք կատարելու»,-հավելեց Բագրատ Սրբազանը:

  • Կիսվել: