Հիմա մեզ կրկնակի են թալանում. Էդմոն Մարուքյան
Ի՞նչ է նշանակում «կրկնաթալան» եզրույթը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մինչև հեղափոխությունը գոյություն ունեին թալանչիներ՝ գողեր և ավազակներ, որոնք, հանդիսանալով իշխանություն, թալանում էին պետությունը։ Կային նաև ակտիվիստներ, որոնք անզիջում պայքար էին մղում այդ թալանչի իշխանության դեմ։
Հեղափոխությունից հետո վերոնշյալ ակտիվիստների մի մասը եկավ իշխանության և կարճ ժամանակում դարձավ սովորական թալանչի։ Ընդ որում, եթե նրանք, որոնց դեմ պայքարում էին իշխանության հասած ակտիվիստները, մասնագիտացված թալանչիներ էին, ապա այժմ մեզ թալանում են շատ ավելի փնթի կերպով»։
Եվ քանի որ այսօր մեզ թալանող այդ փնթի թալանչիները շատ ճկուն ձևով համագործակցում են նախկին՝ պրոֆեսիոնալ թալանչիների հետ, մի կողմից՝ վերջիններիս թալանածը չի վերադարձվում, թալանով ստեղծված բիզնեսները շարունակում են ծաղկել ու միլիոններ գեներացնել, իսկ մյուս կողմից՝ փնթի թալանչիներն են հարստանում։
Այսպիսով, ստացվում է, որ թալանչիների թիվը, և, հետևաբար, նաև թալանի ծավալները կրկնապատկվել են։
Հիմա մեզ կրկնակի են թալանում»,-գրել է նա։