հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀԿ-ականները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը

ՀՀԿ-ականները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

՛՛Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին եւ ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին՛՛,-նշել է նա։

 

 

 

  • Կիսվել: