շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Գերմանիայում ՀՀ դեսպանությունում, հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

՛՛Փետրվարի 26-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ հետ համագործակցության համար պատասխանատու ԳԴՀ ՊՆ ստորաբաժանումների սպաներ և ԳԴՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ:

ԳԴՀ-ում ՀՀ ՌԿ, գ-տ Կ. Մուրադյանը հանդես է եկել ելույթով: Նշվել է ՀՀ ԶՈւ դերը որպես ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության երաշխավոր, ինչպես նաև Զինված ուժերում իրականացվող ռազմական, անվտանգային և պաշտպանական համակարգերի դիվերսիֆիկացումը: Կարևորվել է ավանդական երկկողմ ռազմական համագործակցությունը ԳԴՀ հետ, ինչպես նաև համագործակցության նոր ոլորտների բացահայտումը՛՛,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: