հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ ժամանող քաղաքացիներին ուղարկելու ենք ոչ թե կարանտինի, այլ ինքնամեկուսացման, օդային տարածքի բացում պլանավորում ենք հունիսին․ Ավինյան

ՀՀ ժամանող քաղաքացիներին ուղարկելու ենք ոչ թե կարանտինի, այլ ինքնամեկուսացման, օդային տարածքի բացում պլանավորում ենք հունիսին․ Ավինյան

Օդային տարածքի բացում նախապես պլանավորում ենք անել հունիսի կեսերից։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։

Ինչ վերաբերում է հարցին, թե եվրոպական որոշ երկրների կողմից օդային սահմանները բացելուց հետո երկշաբաթյա կարանտինը գործելու է, թե ոչ, Տիգրան Ավինյանը պատասխանեց․

«Մենք արդեն իսկ եկող քաղաքացիներին ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք սկսելու անել և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը։ Եվ անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»։

Փոխվարչապետը նաև նշեց, որ հնարավոր է քննարկվի տուգանքների չափերի վերանայման հարցը․

«Առաջին հերթին և պարտադիր կերպով տուգանվելու են այն անձինք, ում որ ցուցված է եղել ինքնամեկուսացում և իրենք այդ ինքնամեկուսացման ռեժիմը խախտել են, որովհետև իրենք ստեղծել են վարակի տարածման հնարավոր նոր օջախներ։ Ամենախիստ մոտեցումը լինելու է այդ անձանց նկատմամբ։ Բոլոր այն անձինք, ում որ ցուցվում է ինքնամեկուսացում, ովքեր կոնտակտ են ունեցել վարակակրի հետ, առաջին հերթին լինելու են այդ պատասխանատվության կրողները»,- ասաց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: