ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն միջազգային շուկաներից ձեռք է  բերում զենք և այն ծառայում է իր նպատակին․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ-ն միջազգային շուկաներից ձեռք է  բերում զենք և այն ծառայում է իր նպատակին․ Հրաչյա Հակոբյան

Զարմանում եմ այն մարդկանց և Միքայել Մինասյանը  վրա, որ կարծում են, թե ՀՀ-ն, գնտվելով պատերազմական իրավիճակում, չպետք է զենքի գնման և վաճառիք շուկաներում որևէ կերպ ներկայա` արձագանքելով Վատիկանում նախկին ՀՀ դեսպան, այժմ  իրավապահների կողմից հետախուզվող Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութին, ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հոկոբյանը։

«Այո՛, ՀՀ-ը միջազգային շուկաներից ձեռք է  բերում և ձեռք է բերելու զենք, և այդ զենքը ծառայում է իր նպատակին՝ ուժեղացնելով մեր բանակը»,- ընդգծեց նա։

Պատգամավորը նաև հարց է բարձրցնում թե ինչո՞ւ Միքայել Մինասյանը չի խոսում և լռում է այն մասին, թե 2018-ին մայսիս հեղափոխությունից հետո ինչ վիճակում էր ՀՀ բանակի զինանոցը, քանի հատ «սնարյադ» կար և քանիսն էին աշխատում։ Փոխարենն, ըստ Հակոբյանի, Մինասյանի ընտանիքի անդամների օֆշորային հաշվեհամարներին միլիոնավոր դոլարներ կային։ «Դրանք հենց այն գումարներն էին, որով ՀՀ բանակը պետք է ձեռք բերեր զենք և զինամթերք»,- մատնանշեց Հրաչյա Հակոբյանը։

Միքայել Մինասյանը խոսում է մեր կողմից ձեռք բերված իբրև թե անորակ հակաօդային համակարգերի մասին ու ոչինչ չի ասում այն մասին, որ իր աներոջ իշխանության օրոք Արցախի երկինքը եղել է գրեթե անպաշտպան և միայն մեր իշխանության օրոք Արցախի երկինքը պաշտպանվեց` ձեռք բերելով նորագույն ՕՍԱ-ԱԿԱ համակարգերով: 

Նա նաև հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո ձեռք է բերվել СУ-30 SN ինքնաթիռները, որոնք արտադրվել են ՀՀ պատվերով:    

 

  • Կիսվել: