չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ուժի մեջ է իր բոլոր հավելվածներով. վարչապետը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ուժի մեջ է իր բոլոր հավելվածներով. վարչապետը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե որն է կառավարության ղեկավարի պատասխանատվությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատասխանատվությունը լինում է քրեական, քաղաքական և բարոյական: Քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում, քաղաքական պատասխանատվության հարցը՝ քաղաքական պրոցեսների շրջանակում:

Մելքումյանը մեկ այլ հարց հնչեցրեց՝ կապված արտահերթ ընտրությունների  հետ: Ըստ նրա՝ վարչապետը պետք է հրաժարական տա՝ առանց նախապայմանների, և լինեն արտահերթ ընտրություններ:

Այս առնչությամբ Փաշինյանն ասաց. ՛՛Դուք անընդհատ ինչո՞ւ եք մեզ խորհուրդ տալիս՝ ինչ անել, մեծամասնությունը կքննարկի և կորոշի՝ ինչպես վարվի: Մենք ձեզ հրավիրում ենք ձեր բարձրացրած հարցի քննարկմանը, դուք հրաժարվում եք: Դուք ուզում եք առանց նախապայմանների լուծվի, մենք հարցնում ենք՝ դուք ո՞ւմ եք ներկայացնում: Մենք ներկայացնում ենք ժողովրդին և պատրաստ ենք կանգնել ժողովրդի առջև՛՛:

Վարչապետն անդրադարձավ նաև Մելքումյանի այն դիտարկմանը, որ ՛՛ՀՀ վարչատարածքային բաժանման մասին՛՛ օրենքի՝ իր նշած դրույթն ուժը կորցրած է ճանաչվել: Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Օրենքը ուժի մեջ է իր հավելվածներով, այնպիսի բան չկա, որն ուժի մեջ չէ: 86-ին եղել է մեկ միասնական պետություն, Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև եղել է վարչական սահման, որի շրջանակում հետագայում քաղաքական պրոցես է եղել՛՛:

 

 

  • Կիսվել: