հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ վարչապետը և ՌԴ փոխվարչապետը քննարկել են փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր

ՀՀ վարչապետը և ՌԴ փոխվարչապետը քննարկել են փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
 

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: