ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը և Իմանգալի Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը և անվտանգային մարտահրավերները

Նիկոլ Փաշինյանը և Իմանգալի Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը և անվտանգային մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: