ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ վարչապետը չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը

ՀՀ վարչապետը չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը

ՀՀ վարչապետի որոշմամբ «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:

 

«Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին» N 966-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: