կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2020
ՀՀ-ում ստեղծվող հակակոռուպցիոն դատարանը բաղկացած կլինի երկու ատյանից. ԱՆ

ՀՀ-ում ստեղծվող հակակոռուպցիոն դատարանը բաղկացած կլինի երկու ատյանից. ԱՆ

Հայաստանում ստեղծվող հակակոռուպցիոն դատարանը բաղկացած կլինի երկու ատյանից: Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ հասարակական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Ըստ նրա` առաջին փուլում կոռուպցիոն դեպքերը քննելու համար քննչական մարմին կստեղծվի: Առաջին ատյանի դատարանում կլինի 25 դատավոր. 5-ը` ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման դեպքերը քննելու համար, մնացածը կզբաղվեն կոռուպցիոն դեպքերով: Նախատեսվում է նաեւ վերաքննիչ ատյան ստեղծել:

Դատավորներն ընտրվելու են «ֆիլտրի» հիման վրա: Սա ոչ միայն մրցույթ է նշանակում, այլեւ` բարեհուսության ստուգում: Վերջին հանգամանքը ստուգվելու է թեստի միջոցով: Դատավորները, քննիչները, հարցաքննիչները, կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանները, որոնց նկատմամբ խիստ նախազգուշացում է կիրառվել, չեն կարող մասնակցել մրցույթին: Մասնակցությունն արգելվում է նաեւ այն դատավորների համար, որոնց քննած գործերով ՄԻԵԴ-ը մարդու իրավունքների խախտում է ճանաչել:

 

  • Կիսվել: