ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին. դեսպան Կոպիրկինի ուղերձը (տեսանյութ)

Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին. դեսպան Կոպիրկինի ուղերձը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ուղերձ է հղել պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական կոորդինատների համակարգում մեր մերձավոր գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունները, անշուշտ, առաջնահերթություն են: 

Եղբայրական Հայաստանի հետ կապերը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում, ինչն ամբողջապես դրսևորվում է հայ ժողովրդի համար ոչ դյուրին այս ժամանակահատվածում:

«Ընկերները փորձանքի մեջ են ճանաչվում»՝ ասվում է ռուսական ասացվածքում: Հայտնի է, թե ինչ ջանքեր և ռեսուրսներ է ուղղել և շարունակում է ուղղել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները նախ՝ դադարեցնելու և ապա՝ հետպատերազմյան վերականգնում ապահովելու, խաղաղությունը պահպանելու, էսկալացիա թույլ չտալու համար:

Ռուսական խաղաղապահ զորակազմը և ԼՂ-ում հումանիտար արձագանքման միջպետական կենտրոնը, մեր սահմանապահները Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում օգնում են հաղթահարել պատերազմի ողբերգական հետևանքները, այդ թվում՝ ռազմագերիների և պահվող անձանց խնդիրը, ինչպես նաև հայ քաղաքացիների սրտերում խաղաղության, հանգստության և զարգացման հույս են ներշնչում: Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին»,- ուղերձում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: