ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ում ԼՂ ոչ մի ինստիտուտ չի կարող գործել, պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ, սա բացառապես անվտանգային հարց է. Չախոյան

ՀՀ-ում ԼՂ ոչ մի ինստիտուտ չի կարող գործել, պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ, սա բացառապես անվտանգային հարց է. Չախոյան

Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ ՀՀ պետական բյուջեից պետք է լինեն հատկացումներ Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար՝ հիմնավորելով, որ ԼՂ ներկայացուցիչները միջազգային հարթակներում կկարողանան ներկայացնել ու պաշտպանել բռնի տեղահանված ԼՂ հայերի շահերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարոն Չախոյանը․

«ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ոչ մի ինստիտուտ չի կարող գործել, պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ, սա բացառապես անվտանգային հարց է։ Հակառակ դիրքորոշումը լի է սպառնալիքներով ու նոր մարտահրավերներով։

 Հիմնավորումը, թե ԼՂ ներկայացուցիչները միջազգային հարթակներում կկարողանան ներկայացնել ու պաշտպանել բռնի տեղահանված ԼՂ հայերի շահերը, սին է և անհիմն։ Անգամ 2020 թվականի պատերազմից հետո մինչ բռնի տեղահանումը ԼՂ իշխանության ներկայացուցիչներից և ոչ ոք չի կարողացել միջազգային հարթակներում գոնե ներկայացնի ԼՂ հայերի իրավունքները։ Իսկ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։

 Միջազգային տարբեր հարթակներում ԼՂ հայերի իրավունքների մասին բարձրաձայնել ու ու շարունակում են բարձրաձայնել ՀՀ իշխանությունները։ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի սոցիալական և մնացյալ խնդիրները լուծում են և լուծելու են ՀՀ պետական ինստիտուտները։ Հետևաբար որն է տրամաբանությունը ֆինանսավորելու ԼՂ պետական ինստիտուտների պահպանումը, եթե դրանք ոչ մի խնդիր չեն լուծելու։

 ՀՀ քաղաքացին չպետք է վճարի ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար, որոնց ղեկավարները ստորագրել են ԼՂ լուծարելու մասին փաստաթուղթը, իրենց հայրենակիցներին այսօր սպառնում են գլուխ կոտրելով և պրակտիկորեն ոչ մի խնդիր չեն լուծելու»։

  • Կիսվել: