շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ում կրթությունը պետք է դարձնենք հանրամատչելի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կրթությունը պետք է դարձնենք հանրամատչելի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում չկա գեթ մի խնդիր, որ հնարավոր է լուծել առանց կրթական բաղադրիչի. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` Հայաստանի ամենախնդրահարույց երևույթներից մեկը կրթության էլիտարացումն է:

«Եթե դիտարկենք ՀՀ-ում կադրային բաշխվածության թեման, կտեսնենք, որ, այսպես ասա,ծ կադրային համալրումները կամ թափուր տեղերին համապատասխանելիությունն ուղիղ կապ ունեն շատ որոշակի շրջանակի հետ: Եվ ես սա համարում եմ ՀՀ-ում կրթության էլիտարացման ամենակարևոր հետևանքներից մեկը: Մենք ՀՀ-ում կրթությունը պետք է դարձնենք հանրամատչելի, այսինքն՝ ամենահեռավոր գյուղում ապրող երեխան, ամենաաղքատ երեխան պետք է կրթական նույնպիսի հասանելիություն ունենա, ինչ ունի բարեկեցիկ ու հարուստ ընտանիքի երեխան»,- նշեց նա:

Այս համատեքստում վարչապետը կարևորեց կրթական հաստատությունների վերանորոգումն ու հիմնանորոգումը, նաև անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով համալրումը:

Նա խոսեց ուսուցիչների կամավոր ատեստավորման և վերապատրաստման ծրագրերի մասին: «Մենք պետք է բացառենք անորակ ուսուցչական կադրերի ներկայությունը ՀՀ դպրոցներում»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: