ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում ջերմաստիճանը կբարձրանա 2-4, հետո կնվազի 3-5 աստիճանով. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ-ում ջերմաստիճանը կբարձրանա 2-4, հետո կնվազի 3-5 աստիճանով. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանի տարածքում հուլիսի 25-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 26-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5աստիճանով։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-27-ը, 29-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

  • Կիսվել: