հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում Իրանի դեսպանը հանդիպել և բանակցել է ԻԻՀ գլխավոր դատախազի հետ

ՀՀ-ում Իրանի դեսպանը հանդիպել և բանակցել է ԻԻՀ գլխավոր դատախազի հետ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Մոնթազերիի հետ: Այս մասին հաղորդել է ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, գրում է parstoday.com-ը:

Հուլիսի 12-ին դեսպան Աբբաս Բադախան Զոհուրին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Մոնթազերիի հետ:

Հանդիպման ժամանակ, Իրանի դեսպանն իր առաքելության մասին զեկուցել է Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազին և նրան է փոխանցել Երևան այցելելու և երկու երկրի դատական հարցերը քննարկելու համար Հայաստանի գլխավոր դատախազի հրավերը:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի լավ հարաբերություններին՝ Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազը ցանկություն է հայտնել առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները, հատկապես իրավական և դատական ոլորտներում:

Հարկ է նշել, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որ իրանցի ճամփորդների ու զբոսաշրջիկների մեծ մասի ուշադրության կենտրոնում է և Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում իր զբոսաշրջության արդյունաբերությանը զարկ տալու ուղղությամբ: Ուստի Իրանի քաղաքացիների և ճամփորդների իրավունքների պահպանումը և երկու երկրի միջև դատական հարցերի լուծումը մեծ նշանակություն ունեն:

 

  • Կիսվել: