շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս. Փաշինյան

ՀՀ-ում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց պատասխանել ընդդիմադիրների այն պնդումներին, համաձայն որոնց՝ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանն այլ կարծիք ուներ տարբեր հարցեր վերաբերյալ, իսկ այսօր՝ այլ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջ ասում էր, որ բուհերը կուսակցական չպետք է լինեն, բայց արդյունքում պարզվել է, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել:

Նա հավելեց. ՛՛Մեկ էլ մի X պահի բուհերը դարձել էին ընդդիմադիր բջիջներ: Ասել ենք, որ քաղաքական նշանակումներ դիվանագիտական ծառայության մեջ սահմանափակ ենք անելու, բայց հիմա ասում ենք՝ ոչ, սահմանափակ չենք անելու՛՛:

Վարչապետը, շարունակելով, հավելեց. ՛՛Ասում են՝ միջազգային գործընկերներից ստանում ենք այսպիսի արձագանք: Կներեք, ինչպիսի՞ արձագանք ենք ստանում: Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում՛՛:

Նույն թեմայի շրջանակում վարչապետը նշեց. ՛՛Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։ Կամ, որ ասում են՝ «Հայաստանի հետ այսպես են վարվում»... բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր։ Ե՞րբ սկսեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չիէք հանում։ Կամ ասում են «ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում», քաղաքական մեծամասնությունը արձագանքել է, դուրներդ չի գալիս, դուք արձագանքեք, դուք կարո՞ղ է Հայաստանից չեք կամ կարո՞ղ է Հայաստանը չեք ներկայացնում կամ կարող է հարցական նշանը հանենք այս նախադասության վրայից՛՛:

Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է:

 

  • Կիսվել: