շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը Մարտունիում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված  ընտանիքների հետ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը Մարտունիում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հետ

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղափոխված փախստական ընտանիքների և երեխաների հետ, նրանց հետ զրուցել Հայաստանում նոր կյանք սկսելու մարտահրավերների մասին։ 

Այս մասին նշված է Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Գերմանիան պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքի միջոցով աջակցում է մարդկանց կենցաղային խնդիրները հաղթահարելու, պետական մարմիններին դիմելու, նոր հեռանկարներ ստեղծելու հարցերում։ Երեխաների պաշտպանության բարելավումը նույնպես Հայաստանին աջակցելու նպատակներից մեկն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանության փոխանցմամբ՝ Վորլդ Վիժն կազմակերպության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ միասին Գերմանիան օգնում է մարդկանց՝ սեփական որոշումներով  իրենց ապագայի համար հաստատուն լուծումներ գտնելու ճանապարհին։ 

 

  • Կիսվել: