երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ-ում  Արցախի կառավարության օպերատիվ  շտաբի գերխնդիր են արցախցիների ապահովումը  ժամանակավոր կացարանով ու աշխատատեղերով

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գերխնդիր են արցախցիների ապահովումը ժամանակավոր կացարանով ու աշխատատեղերով

ՀՀ-ում  Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ  շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ  արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը։

 Այս մասին ասաց Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝ Դիլիջանում ընթացող  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկմանը։
 
Հետպատերազմյան Արցախի առջև ծառացած խնդիրները վերհանելու հնարավորության տեսանկյունից՝ կարևորելով նմանատիպ միջոցառումները,  անցկացումը, Միքայել Վիրաբյանը ներկայացրել է Օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված և շարունակական բնույթ կրող աշխատանքները՝ հետագա ընթացքը հասկանալու և նախատեսվող անելիքների առաջնահերթություններն առանձնացնելու համար։
 
«Այժմ ժամանակն է ավելի հասցեական ծրագրերի՝ բնակարանաշինության, կենցաղային պայմանների բարելավման, ժամանակավոր և մշտական աշխատատեղերի ստեղծման, համապատասխան ենթակառուցվածքների և ընդհանրապես, կյանքի բոլոր ոլորտներին և մարդուն առնչվող ենթածրագրերի իրականացմանը՝ արցախցիներին նորից կապելու հող հայրենիին և հատկապես՝  վերադարձնելու Արցախ»,- նշել է Վիրաբյանը՝  համագործակցության համար շնորհակալություն հայտնել ով Ավրորա նախաձեռնությանը, ՀՀ կառավարությանը, ՀՀ -ում Արցախի ներկայացուցչությանը, անհատներին ու  կազմակերպություններին։
 
«Այսօր գոնե պիտի համախմբվենք՝ միասնական հաղթահարելու պարտադրված մարտահրավերները, քաղաքական ամբիցիաներից վեր դասելով մեր ծվատված Հայրենիքի պահպանման առաքելությունը, մեր իսկ առջև ծառացած սոցիալական և այլ բազմաբնույթ խնդիրների համար գտնելով միասնական լուծման տարբերակներ, համախմբված և միասնական պիտի կառուցենք տունդարձի ճանապարհը»,- ասաց ՀՀ-ում  Արցախի կառավարության օպերատիվ  շտաբի պետը։

  • Կիսվել: