ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Սահմանադրության օրվա առթիվ և հայտնում, որ այսօր փակ կլինի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ այսօր փակ է լինելու։
«Շնորհավորում ենք Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ։ Օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ կլինի»,- ասվում է տարածված հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով: Դրանից հետո ևս երկու անգամ՝ 2005-ի նոյեմբերի 27-ին և 2015-ի դեկտեմբերի 6-ին, մեր երկրում անցկացվել է սահմանադրական հանրաքվե:



