երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյային, որը կայցելի Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյային, որը կայցելի Հայաստան

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյային, որն Հայաստանում է գտնվելու հուլիսի 13-ից 16-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
 
Պետքարտուղարի տեղակալ Զեյան հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ՝ հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման և իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ասպարեզում
Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջ մղման հարցերի շուրջ, ինչպես նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և քննարկումներ կունենա քաղաքացիական հասարակության հետ՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության ամրապնդման շուրջ։

  • Կիսվել: