երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի

Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։

Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։ Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի», - նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: