երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Բաքու հարաբերությունների համար. Բորել

ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Բաքու հարաբերությունների համար. Բորել

ԵՄ ԱԳ նախարարները նոյեմբերի 13-ին, ի թիվս միջազգային օրակարգային հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

Նրա խոսքով՝ հարկավոր է պաշտպանել Հայաստանը թե՛ ներսից, թե՛ դրսից ապակայունացնելու փորձերից:

«Նախևառաջ, մենք կամրապնդենք Հայաստանում մեր քաղաքացիական առաքելությունը»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Միությունը հստակ ուղերձ է հղել Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Բաքու հարաբերությունների համար:

  • Կիսվել: