երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ սահմաները բացելուց առաջ «Զբոսաշրջության մասին» նոր օրենքով կապահովագրենք հայկական մշակույթի հանդեպ հարևան երկրների նկրտումները. ՔՊ պատգամավոր

ՀՀ սահմաները բացելուց առաջ «Զբոսաշրջության մասին» նոր օրենքով կապահովագրենք հայկական մշակույթի հանդեպ հարևան երկրների նկրտումները. ՔՊ պատգամավոր

«Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը վերահսկելու է զբոսաշրջության ոլորտը. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագծի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Ըստ նրա, նախագիծը նաև ազգային անվտանգության խնդիր ունի իր մեջ դրված։

«Այն զբոսաշրջիկները, որոնք այստեղ գալիս են, ու էն օտարերկրյա զբոսավարները, որոնք մինչև այս օրենքը հնարավորություն ունեին ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, մեր պատմությունը, այստեղ երկների անուններ չտանք, շատ մեծ սիրով ՀՀ տարածքի իրենց սահմանամերձ հատվածները որպես իրենց մշակույթ են ներկայացնում»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ առաջիկայում հարևան երկրների հետ ՀՀ սահմանների հնարավոր բացմանը զուգահեռ, օրենքի նախագիծը կարևոր է։

«Քանի որ այսօր նաև խոսք է գնում և աշխատանքներ են գնում սահմաների բացելու ուղղությամբ, այս օրենքով փորձում ենք ևս ապահովագրել մեր հայկական մշակույթի, պատմության հանդեպ հարևան երկրների նկրտումները»,-ասաց նա։

  • Կիսվել: