ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ սահմանային, մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու Ադրբեջանի բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը Հայաստանի տարածքով. Փաշինյան

ՀՀ սահմանային, մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու Ադրբեջանի բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը Հայաստանի տարածքով. Փաշինյան

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսավորները պատրաստ են ապահովել ադրբեջանական տրանսպորտային բոլոր միջոցների, գնացքների նորմալ շարժը Հայաստանի տարածքով:

՛՛Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է սկսել տնտեսական, տրանսպորտային բոլոր ուղիների և հաղորդակցությունների ապաշրջափակումը՛՛,-ասել է ՀՀ վարչապետը:

Նա նաև հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը նույնպես իր երկաթուղին կբացի Հայաստանի համար, որպեսզի հայկական կողմը Նախիջևանով և Ադրբեջանով ելք ունենա դեպի Ռուսաստան կամ Իրան։

  • Կիսվել: